Բարև, ես Եվգենիան եմ՝ հեղինակ, նկարիչ և երեք երեխաների մայր։  Վերջին 5 տարիների ընթացքում ես ապրում և ստեղծագործում եմ Կիևում։ Այստեղ ես ընդունվեցի Գեղագիտական ֆակոիլտետ, Հրատարակչական և տպագրչական ֆակուլտետի գեղանկարչական մասնագիտացում, զուգահեռ սովորում էի Արտ-դիրեկշն, զբաղվում էի մարքետինգով և բրենդավորմամբ, աշխատում որպես դիզայներ։

Սակայն ես միշտ սիրել եմ գրել, և մինչ օրս գրքերը իմ կուրքն են՝ սիրում եմ իրենց հոտը, նկարազարդումները և չեմ կարող անցնել գրախանութների կողքով առանց որևէ մի գիրք գնելու։ Նույնիսկ դիզայնի աշխատանքի մեջ իմ ամենասիրելի նախագծերը կապված են եղել գիրքերի ստեղծման հետ։

Ուստի այսօր ես, վերջապես, հասա իմ բալանսավորման կետին և համատեղում եմ իմ կյանքի թերևս ամենաբարդ, բայց շատ ոգևորիչ սերերը՝ գրել, նկարել, ստեղծել գրքեր: Մանկական գրքերը ստեղծում եմ առաջին հերթին իմ երեխաների համար` իրենք ամենախիստ քննադատողներն են և ամենաշնորհակալ ունկնդիրները։

 

Երբ գրեցի գազարագույն զատիկի մասին հեքիաթը, երեխաներս ամեն երեկո խնդրում էին կարդամ այն նորից ու նորից, իսկ հետո նկարում էին, պլաստիլինից ստեղծում և անընդհատ հարցնում՝ երբ եմ գազարագույն զատիկի մասին իրական գիրքը իրենց ցույց տալու։

Այդ պահին էլ հասկացա, որ չի կարելի հեքիաթը պահել մեր բնակարանի չորս պատերում փակված և սկսեցի նկարազարդումների վրա աշխատել։ Դա էլ մի այլ երկար պատմություն է, կարող եք Զատիկի բլոգում կարդալ 🙂

Ուրախ եմ մեր ծանոթուոյանը։ Կարող ենք շարունակել շփվել սոցցանցերում։ Գրե՛ք ինձ ՖԲ-լում կամ Ինստագրամում, ուղարկեք ձեր կողմից ստեղված զատիկների նկարները և գրքի հետ ֆոտոները։ Ես միշտ անչափ ուրղանում եմ փոքրիկ ունկընդիրներից հետադարձ կապը ստանալիս։

en_USEnglish