Քանի՞ կետիկ ունի զատիկը
Կա մի շատ տարածված, բայց թյուր կարծիք, որ զատիկի կետիկները ցույց են տալիս, թե քանի տարեկան է այս գեղեցիկ բզեզը։ Իրականում զատիկները ապրում են ընդամենը 1-2 տարի, իսկ կետիկները քանակը պայմանավորված է իրենց ցեղատեսակով և չի փոփոխվում ողջ կյանքի ընթացքում։
Աշխարհում գոյություն ունի զատիկի ավելի քանի 4000 տեսակ, իսկ կետիկները քանակը կարող է 2-ից մինչ 22 հատ լինել։ Սովորաբար կետիկները սև գույնի են լինում, բայց կան զատիկների տեսակներ, որոնց կետիկները սպիտակ են կամ ընդհանրապես չունեն կետիկներ, ինչպես մեր հեքիաթի զատիկ Շառլոտան։ Թևիկների գույնը նույնպես տարբեր է լինում՝ ոչ միայն կարմիր, այլ նաև գազարագույն, դեղին, սև։
Թեև ամենատարածված զատիկի տեսակը յոթկետանի զատիկն է՝ Сосcinella septempunctata։ Այն ունի կարմիր գույնի թևիկներ և յոթ կետիկ։ Յոթկետանի զատիկը տարածցած է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում։
Անկախ կետիկների քանակից բոլոր զատիկները գեղեցիկ են և յուրահատուկ։ Իսկ ինչպիսի՞ զատիկներ ես դու հանդիպել բնության գրկում։