Երբևիցե մտածել եք, ինչո՞ւ են մանկական գրքերում և մուլտերում զատիկներին միշտ պատկերում կարմիր գույնի և սև կետիկներով, մինչ դեռ իրականում բնության մեջ իրենք զանազզան գույների են լինուն։
Մի օր իմ արվեստանոցի բաց պատուհանից ներս թռավ մի գազարագույն զատիկ, այնուհետև մեկ այլ դեղին զատիկ սև կետիկներով և սև զատիկ երկու մեծ գազարագույն կետերով։ Հենց իրենք բերեցին ինձ այս հեքիաթը՝ հեքիաթ գազարագույն զատիկի մասին, ով փնտրում էր իր կորած կետիկները, իսկ փոխարենը գտավ նոր ընկերներ և ընդունեց իրեն այնպես, ինչպես կա։
Սա մի հեքիաթ է ընկերության և աջակցության մասին անկախ գույնիս ու կետիկների առկայությունից։ Ես հուսով եմ, որ այն կօգնի մեր երեխաներին հիշել այս աշխարհի զանազանության մասին և ուրախությամբ ընդունել իրենց իսկ յուրահատկությունները։
Գիրքը ունի կոշտ կազմ, 22 գունազարդ նկարներով էջ, և ևս 4 էջ երեխաների համար, որտեղ նրանք կարող են գունավորել ամենատարբեր զատիկներին: Նախատեսված է 3-6 տարեկան բալիկները համար։
Հայերեն լեզվով “Գազարագույն զատիկի կորած կետիկները” գիրքը կարող եք գնել գրախանութներից կամ պատվիրել օնլայն Արևիկ հրատարակչությունից։ Գիքի գինն է 3800դր, իսկ Երևանում առաքումն՝ անվճար։